կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 10:01
Հասարակություն

Վերջին 4 տարիներին Հայաստանը լքել է բնակչության մոտ 6 տոկոսը

Վերջին 4 տարիներին Հայաստանը լքել է բնակչության մոտ 6 տոկոսը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` երեկ հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն` անցած ողջ տարվա ընթացքում Հայաստանից մեկնել է 2 միլիոն 234 հազար 597 մարդ և ժամանել` 2 մլն 191 հազար 833-ը. գրում է «Հայկական ժամանակը»:

 

Այսպիսով, անցած տարվա ընթացքում մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը` բացասական սալդոն, կազմել է 42 հազար 764 մարդ: 2011 թվականին բացասական սալդոն, այսինքն` պայմանականորեն ասած, անվերադարձ հեռացածների թիվը 43 հազար 800 էր: Առաջին հայացքից, նախորդ տարվա համեմատ, բացասական սալդոն, թեկուզ քիչ, բայց նվազել է: Սակայն պետք է հաշվի առնել, որ 2012-ի ընթացքում մի քանի հազար սիրիահայ ընտանիքներ են հանգրվանել Հայաստանում: Նրանց ճշգրիտ թիվը դեռ հրապարակված չէ:

 

Կարևորն այն է, թե 2012 թվականին ՀՀ քանի քաղաքացի է անվերադարձ լքել Հայաստանը: Այս տեղեկատվությունը կհրապարակվի մոտ երկու շաբաթից: Նախնական գնահատականներով` 2012 թվականին Հայաստանից անվերադարձ հեռացել է 53-55 հազար ՀՀ քաղաքացի: Թերթը նշում է, որ միայն վերջին 4 տարիներին, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանը լքել է շուրջ 180 հազար ՀՀ քաղաքացի կամ Հայաստանի բնակչության մոտ 6 տոկոսը: