Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ անցած ամսի 25-ին՝ Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի։ Ավելին՝ պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում և ձերբակալվում են։ Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել։ Սակայն իրավապահներն առայժմ, այսպես կոչված, «ակտիվ» մասով են զբաղված։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամների շփումների շրջանակներն են պարզում և մեկիկ-մեկիկ ձերբակալում նրանց։ Իսկ խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։