|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Այսպես կոչված «հանցավոր խմբի» կալանավորված անդամներից ազատ արձակվածների թիվը երեկ հասավ վեցի։ Ինչպես և կանխատեսել էինք՝ երեկ ազատ արձակվեց Ավետիս Բարեյանը։ Սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր մարդիկ ևս ազատ կարձակվեն։ Բայց մինչ օրս Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները և դրանց մատակարարներին պարզել։ Նրանք կալանավորվածների թվում են։ Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։