|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Երևանի Քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. - Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ընկած ճանապարհահատվածը:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: