|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը վիճել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ինչից հետո բաժակով ջուր է շփել Վրաստանի նախկին նախագահի դեմքին:
Ավակովը սոցցանցերում գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: Սաակաշվիլին Ավակովին մեղադրել է կոռուպցիայի մեջ, իսկ վերջինը Օդեսայի նահագապետից հետաքրքրվել է, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցով բանակցել ռուսաստանցի օլիգարխի հետ:
Սաակաշվիլին սկսել է գոռգոռալ Ավակովի վրա, ով, իր խոսքով, «որպեսզի չհարվածի, ջուր է շփել»: