կարևոր
943 դիտում, 3 օր առաջ - 2025-03-28 10:59
Հասարակություն

Մի բաժակ ջուր շփեք դեմքին՝ սթափվի․ Գյումրիում այդ 5 շենքը կառուցել եք ոչ թե դուք ու ձեր ՔՊ-ն, այլ բարերար Ռոբերտ Օղլախչյանը․ Տաթև Այվազյանը՝ բանավեճում ստած Սարիկ Մինասյանին

Մի բաժակ ջուր շփեք դեմքին՝ սթափվի․ Գյումրիում այդ 5 շենքը կառուցել եք ոչ թե դուք ու ձեր ՔՊ-ն, այլ բարերար Ռոբերտ Օղլախչյանը․ Տաթև Այվազյանը՝ բանավեճում ստած Սարիկ Մինասյանին

Այդ շենքերը կառուցել եք ոչ թե դուք, այլ՝ բարերար Ռոբերտ Օղլախչյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է armday.am գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը։ Նա կից նաև տեսանյութ է հրապարակել․

 «Ասում է՝ 7 տարում 5 շենք ենք կառուցել, մի բաժակ ջուր շփեք դեմքին՝ սթափվի։ Լուսավորեմ ՔՊ -ի ՍարիԳին․ այդ 5 շենքը կառուցել եք ոչ թե դուք և ձեր ՔՊ -ն, այլ «Իմ Գյումրի» ծրագրի հեղինակ, բարերար Օղլախչյան Ռոբերտը՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցով։

Հ.Գ էնքան զզվելի ա լսել էս տեսակ սուտը, էսքան ստոր ո՞նց կարելի ա լինել»։ Հ

Հիշեցնենք, որ Հանրայինի եթերում Գյումրու քաղաքապետի թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին հարց ուղղեցին, թե քանի՞ շենք է կառուցել իշխանությունը 7 տարվա ընթացքում։ Ի պատասխան, Սարիկ Մինասյանն ասաց, որ Գյումրիում 5 բնակելի շենք է կառուցել։ Ըստ գրառման՝ պարզվում է, ՔՊ-ն ոչ մի շենք էլ չի կառուցել իշխանության յոթ տարում։

Տեսանյութը՝ այստեղ։