|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Երևանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի 54-ամյա աշխատակիցը և հայտնել, որ հիվանդատերը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ բժիշկը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, իր աշխատասենյակում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Վանուշ Խ.-ն բռունցքով և ապակյա գավաթով հարվածել է իր գլխին՝ պատճառելով վնասվածք:
Նույն օրը, ժամը 17.20-ին, Վանուշ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ բժիշկը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: