կարևոր
12055 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 15:15
Քաղաքական

Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից կարդաց Փաշինյանի հոդվածը Սաակաշվիլիի մասին

Նիկոլ Փաշինյանը այն օրը հարցադրում արեց, թե Արցախը ումից է ինքնորոշվել և 1989թ․-ի դեկտեմբերի 1-ի որոշման հետ կապված։ Դեկտեմբերի 1-ի փաստաթուղթը Խորհրդային միության տարածքում երկու Հանրապետությունների հարաբերությունների արդյունքում է, Գերագույն խորհրդի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվել է ՀՀ կազմում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«1990թ․-ի ապրիլին Խորհրդային միության սահմանադրության 72-րդ հոդվածը, որը սահմանում է, որ ամեն հանրապետություն կարող է դրուս գալ Խորհրդային միությունից, Խորհրդային միության օրենք ընդունվեց այդ կարգավորումների, որի 6-րդ կետը ասում է , որ հանրապետությունը կարող է հանրաքվեով դուրս գալ, բայց երրորդ կետը, որը առաջ է բերված, ասում է, որ եթե կան ինքնավարություններ, նրանք առանձին են որոշում կայացնում, ու մնում Խորհրդային միության կազմում։ 1991թ․-ի օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանը վերականգնեց իր անկախությունը դրա հիման վրա Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 2-ին հատուկ հռչակագրով Հանրապետություն հռչակեցին․ հղում են արել Խորհրդային միության  սահմանադրության 74-րդ կետը, Խորհրդային միության օրենքը և դրանով կարգավորել են Խորհրդային միության ժամանակ Հանրապետության հռչակումը, որը արդեն դեկտեմբերի 10-ին հանրաքվեով սեփական անկախություն են հռչակել»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ հայտնի լրագրող Գառնիկ Զաքարյանը օրերս հրապարակել է Նիկոլ Փաշինյանին վերաբերվող մի հոդված․

«Դա 2009թ․-ի մարտ ամսվա հոդված է, որտեղ կա Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ պետք է իշխանությունը իրեն պարտված ճանաչի հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ, որ հենց Վրաստանի գործող իշխանությունն էլ այդ պարտականության թիվ մեկ պատասխանատուն է։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին՝ նախորդ տարվա պատերազմի պարտությունը, ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծառանա նրա անձի, թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողությունից, համենայն դեպս նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։ Այսքանը խնդրում եմ փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

Անդրադռնալով կառավարության կողմից ներկայացված հաշվետվությանը նա նշեց, որ հաշվետվությունը իրականում հաշվետվություն է Նիկոլ Փաշինյանի և նրա նախարարների․

«Մի քանի օրից լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնը ստանձնելու 5 տարին։ Զուգահեռներ տանելով սկզբի Նիկոլ Փաշինայնի և ներկայիս Նիկոլ Փաշինյանի միջև 2018-ին , որ Քարվաճառի մոտ նոր սարքված ճանապարհին բացված ռեստորանում հդմ կտրոն չտալու հարցը դարձրեց համազգային խնդիր և հիմա, որ այլևս Քարվաճառի մասին չի խոսում։ 2018թ․-ի Նիկոլ Փաշինայնի, որ ուղղաթիռը դարձրել էր օդային տաքսի և գրեթե շաբաթը մեկ Արցախ էր մեկնում, գոռում Արցախը Հայաստան է, թե հիմա, որ քաղաքական մեծամասնությանը թույլ չեն տալիս Արցախի Հանրապետության անունը ասել։ 2018թ․-ին ազատ շրջող Նիկոլ Փաշինյանին, թե այսօրվա Նիկոլ Փաշինյանին, որ ամեն քայլափոխին նստած են անվտանգության աշխատողները։ Իրականում 2022թ․-ի գործունեության համար բավարար են այս երկու լուսանկարները, Ազատ գյուղում հյուղակի հրդեհումը, որը խլեց մեր 15 տղաների կյանք և Տեղ համայնքը, որտեղ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքներ են անում»,- ասաց նա