Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի արդարադատության նախարարությունը եւ հանրապետության քրեակատարողական հատուկ ծառայությունը դեմ չեն, որ երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հարազատները կամ նա ինքը օտարերկրյա բժիշկների ցուցակներ առաջարկեն քաղաքական գործչի բուժման համար, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիքը»։ Նրա խոսքով՝ նման փաստաթղթեր նրանք առայժմ չեն տրամադրել։
«Իբր պետությունը թույլ չի տալիս լեհ բժիշկներին այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։ Այստեղ ես կուզեի հանրությանը հիշեցնել, որ 2022 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել ենք իր բուժման մեջ ներգրավել բժիշկների, նկատի ունեմ՝ օտարերկրյա բժիշկների՝ ցանկացած արտասահմանյան կլինիկայից։ Այնուհետեւ երեք օր առաջ մենք լրացուցիչ բացատրեցինք, որ մեր առաջարկն ուժի մեջ է, նախարարությունը եւ հատուկ քրեակատարողական ծառայությունը դեմ չեն լինի, եթե ցանկացած արտասահմանյան կլինիկայից որեւէ օտարերկրյա բժիշկ զբաղվի Միխեիլ Սաակաշվիլիի բուժմամբ»,- ասել է Բրեգաձեն։