Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ներկայացնելով փոփոխությունը, նշեց, որ դրանով անմաքս առևտրի ռեժիմից կօգտվեն Հայաստանում ոչ միայն օդանավակայանների տարածքում գործող առևտրի կետերը, այլ նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերին, մասնավորապես` օրենքի ընդունումից հետո ցամաքային անցակետերում`Մեղրիում, Բավրայում ու Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ԱԱՀ-ից:
Միջազգային փորձն ուսումնասիրելով, ինչպես նաև հաշվի առնելով նման առաջարկները մասնավոր հատվածի կողմից` կառավարությունը որոշել է դիտարկել նման օրենքի փոփոխություն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե դիտարկվո՞ւմ է, արդյոք, այդ փոփոխությունը առևտրի խթանման տեսանկյունից, որովհետև նշվում է, որ նպատակն ընդամենը հավասար իրավունքի դաշտ ստեղծելն է: Պատգամավորը հարցրեց` եթե կա կանխատեսում, ապա որքանո՞վ այս փոփոխությունը կխթանի առևտուրը:
Փոխնախարարը պատասխանեց, որ, իհարկե, այդ փոփոխությունը կարևորվում է առևտրի խթանման առումով, բայց առաջին հերթին դիտարկվել է հավասար իրավունքների տեսանկյունից, որովհետև առաջ անմաքս առևտուրը, որը ազատված է ԱԱՀ-ից, վերաբերում էր միայն օդանավակայաններին: