Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դուք պետք է ոչ թե քաղաքական ուժերին օգնելու մասին մտածեք, այլ հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը օգնելու մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսպես դիմեց ՀՀԿ-ական պատգամավորին:
Նա հավելեց, որ տագնապում է` մտածելով, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ժողովրդի ցասումը, սոցիալական բունտը: Իսկ հարցին, թե որքանո՞վ է հավանական նման բանը, Լ. Գալստյանը պատասխանեց. «Մեր կառավարությունն իր գործողություններով խթանում է սոցիալական բունտը: Այդ մասին են խոսում թե' ԱԺ ներկայացված օրինագծերը, թե' քաղաքական վարքագիծը, թե' գնաճը, մեքենաների ապահովագրությունը, գազի թանկացումը, արտագաղթը… Այս ամենը սոցիալական բունտի օազիսներ են, որ ամբողջ հանրապետությունում տարածված են, եւ կարող են կուտակվել ու հորդել»:
Նա նշեց, որ չի կարելի չարաշահել ժողովրդի խոհեմությունն ու համբերությունը. «Աստված չանի, որ ունենանք սոցիալական բունտ, քանի որ որեւէ բունտ իր հետեւից բերում է նահանջ: Մի՞թե այս իշխանությունը չունի ողջախոհություն, որ չի հասկանում` ժողովրդին լռությամբ դիմադրելու պահվածքն անհեռանկար է»: