Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշման մասին նախագիծը: Համաձայն նոր օրենքի` այն բոլոր վարձու աշխատողները կամ անհատ ձեռներեցները, ովքեր հիպոթեքային վարկ են վերցրել 2014-ի նոյեմբերի 1-ից հետո և դեռ վերցնելու են, հնարավորություն են ստանում վարկի համար վճարվող տոկոսները հետ ստանալ իրենց եկամտային հարկից:
Ստացվում է, որ վարկի համար վճարվող գումարի մի մասը սուբսիդավորում է պետությունը` դրանով իսկ թեթևացնելով աշխատողի վրա ընկած բեռը: Կառավարությունը, միանշանակ, այս քայլին գնացել մեկ հիմնական նպատակով` վաճառել նորակառույց բնակարանները, որտեղ համաշխարհային ճգնաժամից հետո լսվում է միայն քամու սուլոցը: Դատարկ բնակարանների թիվը գնալով շատանում է, քանի որ վերջին 2-3 տարիներին կառուցված բնակարանները նույնպես մեծ պահանջարկ չեն վայելում:
Իսկ եկամտային հարկի գումարի վերադարձն իրականացվելու է միայն նոր կառուցվող շենքերի բնակարանների եւ նոր կառուցվող անհատական բնակելի տների ձեռք բերման դեպքում: Թերևս օրենքի միակ թերի կողմն է: Պատճառը պարզ է: Ներկայումս կառուցվող բազմաբնակարան շենքերը, մեղմ ասած, աչքի չեն ընկնում իրենց որակով: Նորակառույցներում առկա խնդիրների մասին բարձրաձայնվել է բազմիցս: Հետևաբար, այս քայլով կառավարությունը շահագրգռում է քաղաքացիներին` ձեռք բերել նոր կառուցվող «թղթե» բնակարաննները:
Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ բեռ է իր վրա վերցնում պետությունը: Սկսենք նրանից, որ հիպոթեքային վարկ ունեցողների գրանցված աշխատավարձը պետք է լինի առնվազն 250.000 դրամ, որի պարագայում եկամտային հարկը կազմում է 26 տոկոս կամ 68.000 դրամ: Հետևաբար, այդ 68.000 դրամ վճարը, որը միջինը կազմում է հիպոտթեքային վարկի համար վճարվող գումարի 30-ից մինչև 50 տոկոսը, քաղաքացին փաստացի չի կատարելու: 2014-ին, մոտավոր հաշվարկներով, Հայաստանում հիպոթեքով ձեռք բերված բնակարանների քանակը 2000-ն է եղել: Հետևաբար ստացվում է, որ յուրաքանչյուր տարի, 1000 բնակարանի հաշվով, կառավարությունը «իր վրա է վերցնում» 68 միլիոն դրամի ծախս: