Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» դաշինքի՝ բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ անժամկետ զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք վճարունակ են, քանի որ զրկված չեն իրենց ունեցվածքն օգտագործելու եւ դրանից եկամուտ ստանալու հնարավորությունից: Միեւնույն ժամանակ, նրանց ծառայությունը վճարվում է:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարարը նշեց, որ իրենք ավելի նպատակային գործիք ունեն, որով խթանում են նորեկներին դեպի ՀՀ զինված ուժեր:
«Մենք գույքահարկի արտոնություն տալիս ենք պարտադիր զինվորական ծառայողներին, որովհետև պարտադրանքի սկզբունքի ներքո անձը զրկվում է իր գույքն օգտագործելու հնարավորությունից: Բոլոր այն դեպքերում, եթե զինծառայողը կունենա արտադրական և հասարակական նշանակության գույք, որից կստանա եկամուտ, տրամաբանական է, որ գույքահարկ կվճարի ՏԻՄ-երին: Մենք խթանում ենք նաև որակյալ սպայական անձնակազմի մուտքը դեպի զինված ուժեր, և արտոնություն է տրվում բոլոր այն անձանց, ովքեր պարտադիր զինծառայությունից հետո բարձրագույն սպայական կրթություն ձեռք կբերեն: Սահմանաչափը 40 միլիոն դրամն է և 150 ձիաուժ` շարժիչի հզորություն ունեցող ավտոմեքենաները»,- ասաց նախարարը: