կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 21:00
Հասարակություն

ՌԴ-ից Հայաստան տեղափոխված ընտանիքը մերկասառույցի պատճառով մեքենայով հայտնվել է Դեբեդ գետում

ՌԴ-ից Հայաստան տեղափոխված ընտանիքը մերկասառույցի պատճառով մեքենայով հայտնվել է Դեբեդ գետում

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. հայտնում է shamshyan.com-ը:

«Ժամը 13:20-ի սահմաններում Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բնակիչ Արտյոմ Գաբրիելյանը, իր վարած Honda մակնիշի 29 SS 724 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ճանապարհային նշանին և գլխիվայր շրջվելով հայտնվել Դեբեդ գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր ՌԴ-ի բնակիչ 54-ամյա Վեռա Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը իր ծնողների 54-ամյա Վեռա և 63-ամյա Արտուշ Գաբրիելյանների հետ Կրասնոդարից վերադառնում էին Հայաստանում բնակվելու համար: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են աղով մշակման աշխատանքներ»,- կարդում ենք կայքում:

Մանրամասները` սկզբնաղբյուրում