Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Երեկ տարեց կին է ջրահեղձ եղել Դեբեդ գետում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ հունիսի 20–ի առավոտյան` ժամը 10:10-ին, ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ մայրն ընկել է Դեբեդ գետն ու խեղդվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 19–ին` երեկոյան 9-ի սահմաններում, 1933-ին ծնված կինը դուրս է եկել տանից, գնացել Դեբեդ գետի մոտ գտնվող իրենց այգի ու տուն չի վերադարձել: Հաջորդ օրն առավոտան` 9:30–ի սահմաններում, որդին մոր դիակը հայտնաբերել է այգուց մի քանի մետր հեռու՝ Դեբեդ գետում:
Դիակի զնությամբ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: