|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ Էրեբունու քննիչները մի քանի օր շարունակ հսկայածավալ քննչական գործողությունների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ ստահակը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը մահացածի մարմինը անհայտ անձանց կողմից տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխողները հեռանում են։ Հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռ․ Մախմուդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ և քրեական ոստիկաններն ու Էրեբունու քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ Մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կամ հանկարծամահ է եղել, կամ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները, ցուցաբերելով բարձր մասնագիտական հմտություններ և պրոֆեսիոնալիզմ, տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, իսկ մինչ այդ ստահակը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։
Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։