|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 7-ին՝ ժամը 08.05-ին, 4 հրշեջ-փրկարար վերսկսել են հունիսի 4-ին տեղի ունեցած վթարի հետևանքով Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի մեջ գտնված Վ.Ս.-ի որոնողական աշխատանքները և ժամը 17.50-ին Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի–Ախթալա հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել են նրա դին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.19-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Վ.Ս.-ի դին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ։