կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-05 16:22
Հասարակություն

Ծեծկռտուք Էջմիածնում` Ճոյտի մասնակցությամբ

         Ծեծկռտուք Էջմիածնում` Ճոյտի մասնակցությամբ

Դեկտեմբերի 4-ին  Ժամը 18:00-ի սահմաններում 52-ամյա Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը՝ Ճոյտ մականվամբ, ով ախկին պատգամավոր է, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Զվարթնոց թաղամասում գտնվող իր ավտոլվացման կետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչների միջև, հայտնում է Shamshyan.com-ը: Որոշ ժամանակ անց Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի գագաթային և աջ քունքային շրջանի քերծվածքներ, զույգ ոտքերի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչ, 63-ամյա Սաշիկ Աղվանի Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի և հիվանդանոց տեղափոխված, ծեծված Ս. Մկրտչյանի և նրա համագյուղացի, 37-ամյա Ռոմիկ Գևորգի Ղարիբյանի միջև: Վիճաբանությունից հետո Սաշիկը դեպքի մասին պատմել է իր քրոջ որդուն՝ Նորակերտ գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Գագիկ Քոչարյանին: Վերջինս էլ իր Lexus մակնիշի 78 MN 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» պատմամշակութային տաճարի մոտ, նկատել է Ճոյտին, ով եղել է իր Mercedes մակնիշի 04 ՏԼ 429 համարանիշի ավտմեքենայով: Կարեն իր Lexus-ով փակել է Ճոյտի Mercedes-ի առջև, որից հետո իջել է Lexus-ից ու իր մոտ եղած փայտե մահակով հարվածել է նախկին պատգամավորին:  Հակոբյանը ձախ ծնկահոդի և ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճային շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ օգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ ժամը 22:50-ի սահմաններում դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել Ռոմիկ Ղարիբյանը:

Ավելի ուշ Հակոբ Հակոբյանը հերքել է կատարվածը՝ ասելով, որ նշված վայրում պարզապես ֆիլմի` կռվի տեսարաններ են նկարահանվել: