Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 5-ին աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Վայքի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի վերին երրորդական վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ս. Ստեփանյանը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00 –ին մի խումբ երիտասարդներ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող գազալցակայանի մոտ վիճաբանել են, ինչի արդյունքում երիտարսարդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժիշկների տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցած Ս. Ավետյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդին է, Տ. Գևորգյանը Վայքի Ճանշինի պետ Կարո Գևորգյանի որդին է, իսկ Դ. Դավթյանը Զառիթափի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդին է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը հրահրել է նախկին գյուղապետի որդին, ով վիրավորական արտահայտություններ է արել, այնուհետև սկսել հայհոյանքներ տալ և նրան ու նրա ընկերոջը՝ հիվանդանոց տեղափոխված Ս. Ստեփանյանին, երբ փորձել են կարգի հրավիրել, նրանք ավելի են սկսել բորբոքել վիճաբանությունը, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Հիվանդանոց տեղափոխվածի ընտանիքն էլ Վայքում հայտնի է որպես «քարհանքեր շահագործող»։