կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-04 15:03
Հասարակություն

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին մեքենան բախվել է ծառին. 24-ամյա ուղևորը մահացել է

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին մեքենան բախվել է ծառին. 24-ամյա ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Ստեփանավան հատվածի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 087 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1996 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր հոսպիատալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1991 թ. ծնված Ն. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: