Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հուլիսի 1-ին, ժամը 02:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ «բաղնիք» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փոքր-Վեդի գյուղում «Mercedes Е 224» մակնիշի (վարորդը՝ Գ. Դ., ծնված 1945թ.) ավտոմեքենան բախվել է Դուրյան փողոցի տներից մեկի պատին: Պատահարի հետևանքով ուղևորը՝ Հ. Ա.-ը (ծնված 1975թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ Գ.Դ.-ը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: