կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 22:56
Մշակույթ

5D կինոսրահ

5D կինոսրահ
Հունվարի 10-ից Հյուսիսային պողոտայում սկսել է գործել 5D ձեւաչափով կինոսրահը, որն առաջինն է Երեւանում: Ֆիլմերի տեւողությունը 4-5 րոպե է: Սրահում միաժամանակ դրանք դիտել կարող են 4 անձ: Ֆիլմերի թեմատիկան ընտրում է հանդիսատեսը: 5D ձեւաչափը մարդուն հաղորդում է ֆիլմին անմիջական մասնակցության զգացողությունը` ձայնային, տեսողական, շոշափելի զգայարանների վրա ազդեցությամբ: Պատկերայինն ընկալումն ավելի անմիջական է դառնում` շնորհիվ հատուկ ակնոցի, որը 3D ձեւաչափի համեմատ, երբ մարդը պատկերը տեսնում էր տարածաչափական նոր որակով, այժմ իրեն կտեսնի հենց ֆիլմի մասնակիցների կողքին: