| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանը լուրջ դեր չի կատարում թմրանյութերի տարանցման ոլորտում, քանի որ մեկուսացման մեջ է` դեպի ծով ելք չունի, ցամաքային սահմաններից երկուսը` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, փակ են: Այս ամենը նվազեցնում է Հայաստանի գրավչությունը թմրաբիզնեսի տեսանկյունից. ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի «Թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարություն» զեկույցում:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանում արտադրվող թմրանյութերի քանակը մեծ չէ, իսկ օգտագործողների մակարդակը` չափավոր: Ըստ զեկույցի` Հայաստանում ամենաշատ տարածված թմրանյութը մարիխուանան է, եւ անցյալ տարի իրավապահները ոչնչացրել են 82 տոննա մարիխուանա, ընդ որում` ընդգծվում է, որ նշված ժամանակաշրջանում բռնագրավված թմրանյութերի քանակը պակասել է, ինչը իրավապահ մարմինները բացատրում են նրանով, որ 2011-2012 թթ. ոչնչացվել են նարկոթրաֆիկով զբաղվող մի քանի խմբավորումներ: Սակայն ավելացել են Իրանից Հայաստան թմրանյութեր ներմուծելու փորձերը. տեղեկացնում է apsny.ge-ն:
Ըստ զեկույցի` Հայաստանի հարեւան պետությունները` Վրաստանը եւ Ադրբեջանը, ավելի լուրջ մարտահրավերների առջեւ են. դրանք թմրաբիզնեսի հիմնական երթուղիներում են: «Ադրբեջանի տարածքով տարեկան փոխադրվում է 11 տոննա հերոին: Վրաստանը հայտնի է նաեւ իր սեփական թմրանյութերի արտադրությամբ, այդ թվում` ստեղծված ամֆետամինների վրա»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: