Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն մոտ 50 հանդիպում է ունեցել ՀՀ տարբեր մարզերի 5000-ից ավելի ընտրողների հետ: ՀՅԴ-ականներն այսօր եղան հանրապետության ամենամեծ գյուղում` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երկրում չկա մի մարդ, ով փոփոխություն չի ուզում:
«Մարդիկ մտածում են, որ Սերժ Սարգսյանը չլինի` մեկ ուրիշը լինի, ավելի լավ կլինի, սակայն այս կերպ մտածելն է մեր ամենամեծ խնդիրը: Մենք մինչև չհասկանանք, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ անձերով է պայմանավորված` ուրիշ տեղ չենք գնա»,- ասաց նա և հավելեց, որ իր համար ակնհայտ է, որ նոր սահմանադրությունը 10 անգամ ավելի լավն է գործող սահմանադրությունից:
«Նոր սահմանադրությունը բազմաթիվ լծակներ է տալիս ընդդիմությանը, վերանում է մեծամասնական ընտրակարգը, նվազում է որևէ քաղաքական ուժի` մեծամասնություն լինելու հնարավորությունը, այսինքն ստիպված են լինելու հաշվի նստել մյուսների կարծիքի հետ: Մենք պետք է դուրս գանք այս վիճակից, պետք չէ մարդկանց թևաթափ անել, ասել, որ նրանցից ոչինչ կախված չէ, մեր խնդիրը մարդկանց մոտ վստահություն ներշնչելն է»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: