|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդը» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս խորը ընկճախտի մեջ է, քանի որ հուլիսի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ՕԵԿ հանրահավաքը նրա սրտով չի եղել։
«Նա մեծ սպասելիքներ է ունեցել, որ հանրահավաքը կլինի բազմամարդ, սակայն, հրապարակ գալով ու մի քանի հոգի տեսնելով , նա թևաթափ է եղել։ Դա է եղել պատճառը, որ Ա. Բաղդասարյանի խոստացված «բոցաշունչ» ելույթը բավականին «հանգած» ստացվեց։ Հիմա ՕԵԿ առաջնորդի հույսը սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանն է, որի ժամանակ ՕԵԿ խմբակցությունը փորձելու է ԱԺ ամբիոնից սուր ելույթ ունենալ»,– գրում է թերթը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։