կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-28 12:50
Տարածաշրջան

Թուրքիայում հակաքրդական գործողությունների ժամանակ վիրավորված կին համանախագահի կյանքը վտանգված է

Թուրքիայում հակաքրդական գործողությունների ժամանակ վիրավորված կին համանախագահի կյանքը վտանգված է
Թուրքիայի Յուքսեքովա շրջանում քուրդ զինյալների դեմ իրականացված գործողությունների ընթացքում ոստիկանների արձակած կրակոցների հետևանքով ծանր վիրավորվել է այդ շրջանի Ժողովրդական մեջլիսի կին համանախագահ Սիբել Չափրազն ու ևս երկու հոգի:

Ըստ Demokrathaber-ի՝ չնայած վիրահատական միջամտությանը՝ Չափրազի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ:

Վիրավորված երիտասարդներից մեկին թաղի բնակիչներն են օգնություն ցուցաբերել:

Հիշեցնենք, որ Յուքսեքովայում փողոց դուրս գալն արգելվել էր քուրդ-թուրքական հզոր բախումների պատճառով: