կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 12:00
Աշխարհ

Թուրքիան կփորձի հարվածել Ռուսաստանին ԼՂ հարցի միջոցով. Коммерсантъ

Թուրքիան կփորձի հարվածել Ռուսաստանին ԼՂ հարցի միջոցով. Коммерсантъ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը, որը ծագել էր թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ը խոցելուց հետո, հինգշաբթի ավելի զարգացավ․ գրում է Коммерсантъ-ը։

Թերթն անդրադառնում է այս օրերին և երեկ ՌԴ-ի ու Թուրքիայի կողմից արված  խիստ հայտարարություններին, երկկողմ մեղադրանքներին, ՌԴ-ի կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանմանը և, թերևս, ամենակարևորին՝  ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջարկին։

Թերթը նշում է, որ Թուրքիան այդ քայլն անպատասխան չի թողնի և կփորձի հարվածել ՌԴ-ին ԼՂ հարցի միջոցով։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից և քննադատեց ՌԴ իշխանություններին տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մտադրության համար։ Միևնույն ժամանակ՝ թուրքական ղեկավարությունը հասկացրեց, որ անպատասխան չեն թողնի ո\'չ այս քայլը, ո\'չ էլ  Մոսկվայում հնչող՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու կոչերը։ Հինգշաբթի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փաստացի նոր ճակատ բացեց ՌԴ-ի և նրա դաշնակից Հայաստանի դեմ․ նա խոստացել է «անել հնարավորը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրելու համար (Թուրքիայի նոր՝ 64-րդ կառավարության նիստում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ծավալուն ելույթով՝ ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը - խմբ.)»: Երեկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Բաքու, որտեղ բանակցություններ կունենա ադրբեջանական ղեկավարության հետ»,- գրում է թերթը։