| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է իրականացնում հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems (ADS) ընկերության նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական «Մաարիվ» թերթը, Թել Ավիվում գտնվող ընկերության աշխատակիցները հնարավոր է Ադրբեջան այցի ժամանակ ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածին: Ընկերությունը բոլոր մեղադրանքները վճռականորեն հերքում է, սակայն Բաքվի հետ նրա համագործակցության մասին վաղուց է հայտնի. գրում է Коммерсантъ-ը:
Թերթը հիշեցնում է, որ, հրապարակման համաձայն, Aeronautics Defense Systems-ի աշխատակիցները մեկնել են Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման համար, նրանց խնդրել են ցուցադրել տեխնիկայի հնարավորությունները և կիրառել այն հայկական դիրքերի ուղղությամբ:
«Սակայն իսրայելցի օպերատորները հրաժարվել են անել դա: Ընկերության մենեջերները մեղադրել են նրանց պայմանագրի կնքումը ձախողելու մեջ, և արդյունքում` հենց նրանք են ղեկավարել անօդաչու սարքերը»,- գրում է թերթը:
Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, իրավիճակը մեկնաբանելու վերաբերյալ թերթի խնդրանքին ի պատասխան, հայտարարել է. «Պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված տեղեկությունները: Այդ հարցը գտնվում է պաշտպանության նախարարության համապատասխան բաժինների ստուգման փուլում»:
Իսրայելի պետական կառույցներում Коммерсантъ-ի աղբյուրը «Մաարիվ» թերթում հրապարակվածը «արտառոց» է անվանել: «Նման բան նախկինում չի եղել: Բայց եթե դա, այնուամենայնիվ, ճիշտ լինի, ռազմական գերատեսչությունը, իհարկե, պատժամիջոցներ կկիրառի ընկերության նկատմամբ»,- ասել նա:
Թերթը նաև հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Իսրայելը և Ադրբեջանը ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության ընթացքում կնքել են մոտ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր: