Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կապիտուլյանտ Նիկոլի երեկ Երևանում կազմակերպված երթ-հավաքը, որին մարդաքանակ լրացնելու համար մոբիլիզացվել էր իշխանության ողջ ադմինիստրատիվ ռեսուրը տապալվեց, որի վառ ապացույցը սույն լուսանկարն է. Երևանի քաղաքապետարանի անկյունում հազիվ 4-5 հազար «ժողջան» էր հավաքվել, որոնց մեջ էին բազմաթիվ ոստիկաններ և ուժայիններ...։
«Բերման» ենթարկված մարդկանց 90 տոկոսը, որքան հասկանալի է, ուղղակի արհամարհել կամ էլ ճողոպրել էին այս հավաքից...։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քայլիստների կազմակերպված երթ-հավաքի խայտառակությունները բացահայտվեց, երբ լրագրողները սկսեցին մոտենալ այդ «շաբաշի» մասնակիցներին ու պարզվեց, որ օրինակ՝ Վայքից, Արտաշատից և կողքի գյուղերից, Վայոց Ձորից և Գյումրիից, Վանաձորից ու Տավուշից, ՀՀ քաղաքացիություն չունեցող բազմաթիվ հնդիկներ, Թալինի համայնքապետը, Արմավիրի մարզպետը և այլ վայրերից եկած բազմաթիվ քաղաքացիներ եկել են Երևան «չրերի» Տիկո պաշտպանելու... Թե ի՞նչ գործ ունեին նրանք Երևանի ավագանու ընտրությունների հետ, որևէ մեկը չկարողացավ պատասխանել...։
Որքան հասկացա, «չրերի» Տիկոյի համար քայլիստները մոբիլիզացրել էին Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզպետներին, որոնք և ապահովել էին երեկվա խայտառակության մասսովկայի քանակը...։
Այս խայտառակությունից հետո, երբ արդեն պարզ է, որ քայլիստների ձայների 50 տոկոս + 1 ձայն չեն ստանալու, Նիկոլն ամեն գնով կեղծելու է վաղը կայանալիք ավագանու ընտրությունների արդյունքները...։
Երևանցիները ՊԱՐՏԱԴԻՐ պետք է վաղը գնան ընտրության և ձայն տան Նիկոլի հետ առնչություն չունեցող որևէ քաղաքական ուժի...ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գնալ ընտրության... Որքան քիչ ոչ նիկոլական ընտրող մասնակցի, այնքան ավելի լավ Նիկոլի համար, քանի որ քայլիստ-պատուհասների ընտրազանգվածն ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է ընտրություններին՝ ապահովելով նրանց համար ձայներ, ինչպես նաև ընտրություններին քիչ մասնակիցների դեպքում իշխանությունների համար ավելի հեշտ կլինի չմասնակցողների հաշվին կեղծել՝ լցոնել ձայները հօգուտ քայլիստների կամ քայլիստամետ ուժերի, որոնց հետ կփորձի կոալիցիա կազմել...»։