Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախկին նախարար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից Ալի Բաբաջանը քննադատել է երկրի ղեկավարին դարձյալ Կենտրոնական բանկի նախագահ նշանակելու կապակցությամբ։
«Այսքան արագ ԿԲ նախագահներ փոխելն անկայունության աղբյուր է։ Վատ կառավարում է... Գիտեք, որ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ նախագահն ինքն իրեն պաշտոնի է նշանակել։ Նախագահն իրեն առաջին անգամ նշանակել է «Ունեցվածքի հիմնադրամի» նախագահ։ Իրականում նման բան կարող է անել նաև ԿԲ նախագահի պաշտոնի դեպքում։ Թող այդքան շատ չտանջվի։ Թող մի հրամանագիր ստորագրի՝ «ես՝ որպես նախագահ, ինձ նշանակում եմ ԿԲ նախագահ»»,- ըստ Cumhuriyet–ի՝ ասել է Բաբաջանը ։
Շաբաթ օրը Էրդողանը պաշտոնից հեռացրել է ԿԲ նախագահ Նաջի Աղբալին. սա վերջին 2 տարում ԿԲ 4-րդ նախագահի փոփոխությունն է։
Հավելենք, որ Բաբաջանը հեռացել է Էրդողանի ԱԶԿ–ից 2019 թ., իսկ 2020 թ. հիմնել է սեփական` DEVA՝ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը։