Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Թուրքիան և Ադրբեջանը, 180 աստիճանով շրջելով ճշմարտությունը, Հայաստանին մեղադրում են ֆաշիզմի մեջ, որովհետև պաշտոնական Երևանը հրաժարվում է պաշտպանել իր իրավունքները ու դրանով ինքն իրեն է հարվածի տակ դնում։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե քեզ կողոպտել են կամ քո իսկ աչքերի առաջ սպանել են հարևանիդ, բայց դու չես դիմել ոստիկանություն, ապա, ի վերջո, դու կարող ես դառնալ գլխավոր կասկածյալը։ Հենց այդպես էլ եղավ Հայաստանի հետ։ Հայաստանին «ֆաշիստ» են կոչում, որովհետև հրաժարվել է պաշտպանել իր իրավունքները, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանի պարագայում գործ ունենք ֆաշիստական գաղափարախոսության հետ, երբ մեթոդաբար քարոզվում է հայատյացությունը՝ սկսած դպրոցական դասագրքերի էջերից, երբ մարդու գլուխը կտրում են կացնով միայն նրա համար, որ նա հայ է, ընդ որում` օտար պետության մայրաքաղաքում», – ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: