|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը գոհ չէ իր ելույթից աշխարհի առաջնությունում:
«Բնականաբար, ես գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է` մրցահարթակ դուրս չէի եկել 6 տարի, բայց ես ավելին էի ակնկալում: Ֆիզիկապես ինձ լավ էի զգում, և մեջքիս վնասվածքը չէր խանգարում: Թեպետ ունեի այլ վնասվածքներ, բայց դրանք ցավազրկված էին: Ինչքան էլ վնասվածքները շատ կամ ցավոտ լինեն, այդ պահին պետք է մոռանալ դրանց մասին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, և ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն օլիմպիական խաղերն են»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Նազիկ Ավդալյանը:
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի ընդհանուր` 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: