Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում հանդիպել են վիրավոր զինվորներին՝ միասին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Հայ մարզիկները զրուցեցին զինվորների հետ, պատասխանեցին նրանց հարցերին։
Օլիմպիական չեմպիոնը կարեւորեց նման հանդիպումները եւ վերականգնողական փուլում գտնվող զինվորներին շուտափույթ ապաքինում մաղթեց.
«Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանգնած ենք մեր հողի վրա։ Նրանք մեր հերոսներն են, պետք է հպարտանանք նրանցով»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։
Նազիկ Ավդալյանը նույնպես առողջություն ցանկացավ զինվորներին, ասելով, որ աղոթքներում հիշում է նրանց։
Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ նրանց առողջանալու եւ ակտիվ կյանք վերադառնալու համար։ Կան բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ, տղաներին վերականգնել տարբեր մարզաձեւերի միջոցով»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հայտնեց, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվում են գրեթե ամեն օր.
«Առանձնահատուկ է, երբ այս տղաների ներկայությամբ ենք մեկս մյուսին շնորհավորում մայիսի 28-ի առթիվ։ Խորհրդանշական է, որ մեր չեմպիոնների հետ հադիպումը հենց այս հիվանդանոցի բակում է, քանի որ այստեղ ստեղծվում է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն»,- ասաց Արմեն Մուրադյանը։