|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը չի ամուսնացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց անձամբ ծանրամարտիկը եւ նշեց, որ նշանածի` Էրիկի հետ ամենայն հավանականությամբ կամուսնանա ձմռանը: Ավդալյանը վստահեցրեց, որ ամուսնությունը չի կարող անդրադառնալ մեծ սպորտ վերադառնալու վրա, քանի որ Էրիկը միշտ էլ ընդունել է իր ընտրած սպորտաձեւը:
Նա պատմեց, որ այժմ ապրում է Վանձորում, ստանում է իրավաբանական կրթություն, իսկ մեծ սպորտ կարող է վերադառնալ միայն 2 տարի անց:
«Երբեւիցէ չեմ մտածել սպորտը թողնելու մասին»,-վստահեցրեց Նազիկ Ավդալյանը