|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկու օր առաջ այցելել է Յուրի Վարդանյանին եւ Նազիկ Ավդալյանին: «Զրուցել եմ նրանց հետ. նրանց վիճակը բավարար է, ապաքինվում են, եւ հուսով եմ, որ շատ շուտով ոտքի կկանգնեն եւ կգնան տուն»,- այսօր լրագրողներին ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանի` մեծ սպորտ վերադառնալու խնդրին, նախարարը նշեց, որ նա պետք է վերականգնողական լուրջ բուժում եւ հատուկ միջոցառումներ անցնի, որից հետո համապատասխան մասնագետները եզրակացություն կտան` նա կմնա՞ մեծ սպորտում, թե՞ ոչ:
Նազիկ Ավդալյանի`արտասահման մեկնելու եւ այնտեղ կրկնակի վիրահատության ենթարկվելու հարցի առնչությամբ նախարարը նշեց, որ դրա կարիքը չկա. «Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` պրոֆեսոր Չարչյանի կողմից: Կատարվել է որակյալ վիրահատություն, այնպես, ինչպես կկատարվեր արտասահմանյան որեւէ առաջատար երկրում»: