Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ, այնուհետև հրդեհ է բռնկվել:
Դեպքի հետևանքով. տարբեր աստիճանի այրվածքներով Սպիտակի հիվանդանոց էր տեղափոխվել երեք մարդ: Հիվանդանոցից yerkir.am-ին տեղեկացրին, որ տուժածներից մեկին, ում վիճակը ծանր էր, տեղափոխել են Երևան, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Մեզ մոտ շարունակում են բուժում ստանալ երկու տուժած. 27-ամյա Արման Բադեյանի մոտ առկյա է քթի, ողնաշարի սալջարդ, ուղեղի ցնցում, իսկ 28-ամյա Արման Մկրտչյանի մոտ կրկին` ուղեղի ցնցում, պոլիտրամվա, ծնկի կոտրվածք: Բացի այս, երկուսի մոտ էլ առկա են տարբեր աստիճանի այրվածքներ, սակայն նրանց առողջական վիճակը բավարար է, նարնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,-տեղեկացրին հիվանդանոցից: