|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ի անօդաչու սարքերի հարվածները Սիրիայում օգնում են «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորմանը: Այդ մասին գրում է Газета.ру-ն` The Guardian-ին հղումով, որը վկայակոչում է Բարաք Օբամային ուղղված` 4 նախկին զինվորականների նամակը:
Ըստ նրանց` ի սկզբանե անօդաչու սարքերի ծրագրի թողարկումը մտավախություն էր առաջացնում. գաղտնի փաստաթղթերի համաձայն` անօդաչու սարքերի գրոհների 90%-ն իրականացվում է ոչ այն օբյեկտների վրա, որոնք նախատեսված են եղել: Արդյունքում` անօդաչու սարքերի հարվածներից քաղաքացիական անձինք են զոհվում: Իսկ անհայտ զոհերը փաստաթղթերում նշվում են որպես «մարտերի ժամանակ սպանված թշնամիներ»: