կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 20:39
Հասարակություն

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների անխախտ բարեկամությունը ամրացած է պատմությամբ. ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների անխախտ բարեկամությունը ամրացած է պատմությամբ. ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միությունը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

«Պրն. Դեսպան, սրտի խորը կսկիծով տեղեկացանք ս/թ նոյեմբերի 13-ի երեկոյան  բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին պատուհասած դժբախտության մասին: Սոսկալի ահաբեկչությունը, որին զոհ գնացին մեծ թվով խաղաղ բնակիչներ, նոր մարտահրավեր է ուղղված քաղաքակիրթ  աշխարհին՝ էլ ավելի մեծացնելու զգոնությունն ու պայքարի պատրաստակամությունը՝ հանուն քաղաքակիրթ աշխարհի դերակատարների համերաշխ կեցության:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների անխախտ բարեկամությունը ամրացած է պատմությամբ՝ հայության ծանր օրերին մեր ժողովրդի հայրենազուրկ հատվածի համար նեցուկ և ապավեն լինելով:

 Տագնապալի այս օրերին մեր վիշտն ու զորակցությունն ենք հայտնում  բարեկամ ժողովրդին, աղոթում մահացածների հոգիների փրկության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Լիահույս ենք, որ Ֆրանսիան ունի անհրաժեշտ ուժն ու կարողությունը, ինչպես այս հարվածին դիմակայելու, այնպես էլ մարդատյաց խմբավորումների դեմ միջազգային պայքարը հաղթությամբ պսակելու համար»: