|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը Ավանում անհայտ անձանց կողմից բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստացած 25-ամյա Արթուր Գևորգյանը շարունակում է մնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնեցին, որ այս գործով դեռևս կասկածյալներ չկան:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ա. Գևորգյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով էական հարցեր պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել»,- ասված է մեզ ուղղված գրության մեջ:
Հիշեցնենք, որ երիտասարդը վերջույթների և որովայնի շրջանում 7 հրազենային վերք էր ստացել: