|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 25-ին Արցախում հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված և Կենտրոնակական կլինիկակական հոսպիտալ տեղափոխված 6 զինծառայողներից 4-ը հիվանդասենյակում են, նրանց վիճակը բավարար է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ըստ նրա` զինծառայողներից Վանիկ Մարտիրոսյանն ու Արմեն Ստեփանյանը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր կայուն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, արդյունքում` բեկորային մահացու վիրավորում էր ստացել ՊԲ չորս զինծառայող, իսկ վիրավորվել էր 18 զինծառայող, որոնցից ոմանք գտնվում են Ստեփանակերտի, ոմանք էլ՝ Մարտակերտի հոսպիտալում: