|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հաստատել է, որ Նոր Խարբերդում տեղի ունեցած թունավորման պատճառն աղիքային վարակն է:
Նա նշել է, որ հոսպիտալացվել է 12 մարդ: «Հիվանդների վիճակը հիմնականում եղել է թեթեւ եւ միջին ծանրության: Նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել»,- տեղեկացրել է նախարարը` հավելելով, որ երկու հիվանդ դեռ դուրս չի գրվել:
Նա հավաստիացրել է, որ հիվանդների բուժումը շարունակվում է` գլխավոր մասնագետի հսկողության տակ են: «Ես հուսով եմ, որ հիվանդների վիճակն ավելի կլավանա, եւ մեկ-երկու օրվա ընթացքում մենք նրանց դուրս կգրենք»,- ասել է Քուշկյանը: