կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-17 21:20
Հասարակություն

Կտրած տեղից արցունքների պես ծառի ջրերն էին հոսում․Ուլնեցի փողոցում շուրջ 40 ծառ է հատվել

Կտրած տեղից արցունքների պես ծառի ջրերն էին հոսում․Ուլնեցի փողոցում շուրջ 40 ծառ է հատվել

Քաղաքացի Արմեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ահազանգել է Ուլնեցի փողոցում խոշոր ծառահատմանը․

«Ուլնեցի փողոց, մեկ օրում մոտ 40 ծառ՝ տարբեր տրամագծերի, նույնիսկ ծաղկած, բերքատու։ Չկար գեթ մեկ հատ փտած կամ հիվանդ ծառ։ Կտրած տեղից արցունքների պես ծառի ջրերն էին հոսում։ Միայն 2 ծաղկած ծառ մնացին էն մարդու շնորհիվ, ով տնկել էր։ Միգուցե ավելի լավ ծառեր տնկվեն, բայց կան լիքը հարցեր․․․․․․ հարցերից մեկն էլ հիմա կգցեմ, մնացածը առանց մեկանաբանելու»,- գրել է Ղազարյանը։