Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հոկտեմբերի 28-ի գիշերը ոստիկանության Արարատի մարզային վարչությունից Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ 1967 թ. ծնված Մարտիկ Խ.-ն գրավ է դրել 1960 թ. ծնված Վաչիկ Բ.-ի տունը, իսկ նրա եղբայրը` 1969 թ. ծնված Հրաչիկ Խ.-ն, ծեծի է ենթարկել տանտիրոջը, ով կոտրվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, և նրա բաճկոնի վրա էլ կան բռնության հետքեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Վաչիկ Բ.-ն բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի վերջնամասում Հրաչիկ Խ.-ի հետ զրույցի ժամանակ իր արյան ճնշումը բարձրացել է, որի ժամանակ հավասարակշռությունը կորցնելով` վայր է ընկել գետնին և ստացել վնասվածք:
Նշանակվել էր ԴԲՓ:
Նոյեմբերի 9-ին պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի դաշտում, Հրաչիկ Խ.-ն ձեռքերով հարվածել է Վաչիկ Բ.-ի գլխին` պատճառելով վնասվածքներ:
Հետաքննությունը շարունակվում է: