Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Արման Գ.-ն, ով հայտնել է, որ ծեծի է ենթարկվել «Շահումյան» գերեզմանատան դիմաց գտնվող գազալցակայանում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, «Շահումյան» գերեզմանատան դիմաց գտնվող գազալցակայանում անհայտ անձը սխալմամբ նստել է Արման Գ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան, վիճաբանել և բռունցքով հարվածել նրա դեմքին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Գ.-ին վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.25-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: