|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը բաց նամակ է հղել Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքին` կոչ անելով Բիթլիսի փողոցներից մեկը կոչել գրող Վիլյամ Սարոյանի անունով:
Ըստ «Ակօս»-ի` Բիթլիսի քաղաքապետարանն այս տարվա օգոստոսին որոշում էր ընդունել Բիթլիս Սափքոր փողոցը Սարոյանի անունով վերանվանել մասին, այնտեղ էր ապրել Վիլյամ Սարոյանի ընտանիքը: Սակայն Բիթլիսի ավագանին մերժել է` պնդելով, որ «Սարոյանը Բիթլիսի հետ որևէ կապ չունի»:
Սարաֆյանը հայտնել է, որ առաջարկի ընդունման մասին իրեն հայտնել է Բիթլիսի քաղաքապետ Նևին Դաշդեմիր Դաղքըրանը, որը, սակայն, պնդել է, թե ինքը նման բան չի ասել Սարաֆյանին, իսկ նահանգապետից էլ փողոցի անվան հետ կապված որևէ առարկություն չի եղել։ Դաղքըրանը նշել է նաև, թե փողոցը Վիլյամ Սարոյանի անունով անվանակոչելու համար, բացի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներից, անհրաժեշտ է նաև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» անդամի համաձայնությունը:
Այդ կապակցությամբ Բիթլիսի քաղաքապետարանը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: