|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում շնորհավորել է երկրի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ըստ Milliyet-ի՝ Էրդողանը գրել է. «Շնորհավորում եմ միանձնյա իշխանության հասած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, կուսակցության առաջնորդ և վարչապետ՝ իմ եղբայր Ահմեդ Դավութօղլուին»:
Գրառումից հետո Դավութօղլուն, իր հերթին, Twitter-ում շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ խոստանալով ավելի «առաջ տանել» Էրդողանից իրենց փոխանցված այդ «հաղթանակը»: