Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսքան տարի ՀՅԴ-ն մասնակցել է ընտրություններին՝ բազմաթիվ ձևերով, բազմաթիվ տարբերակներով, և մի բան ակնհայտ է՝ եթե չհաջողվի տեղամասերում վերահսկողություն իրականացնել, այդ մեխանիզմը կմնա թղթի վրա. այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Վերահսկողության առումով՝ ընդդիմությունն այս մոբիլիզացիան չի ունեցել: Ընդդիմության ամբողջ պրոբլեմը դա է: Նրանք չեն կարողացել 2000 տեղամասում պատշաճ վերահսկողություն իրականացնել: Սրա իմաստն այն է, որ կարելի է հասկանալ՝ ինչ խախտումներ են եղել: Եթե լինի վերահսկողություն, անվավերության հարցը փաստարկներով ներկայացնելու հնարավորություն կլինի: Դրա համար ես ասում եմ, որ այս համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քանի դեռ սահմանադրական կարգը, ընտրական կարգը չեն փոխվել, այս խոսակցությունները շարունակվելու են:
«Ես վստահ եմ, որ ամբողջական համակարգը պետք է փոխվի: Քանի չենք փոխել համակարգը, մենք չենք կարող խոսել անբիծ ընտրությունների մասին: Դրա համար պետք չէ սայլը դնել եզներից առաջ: Պետք է անցնել նորմալ, բալանսավորված համակարգի և նոր անցնել ընտրությունների վերահսկողության մեխանիզմին վստահությանը»,- նշեց ՀՅԴ-ականը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս ամենի մեջ է մտել շատ պարզ տրամաբանությամբ: «Մեզ համար «այո»-ից ոչ պակաս կարևոր է, որ այս հանրաքվեն անցնի լեգիտիմ պայմաններում: Մենք էլ պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ անցել է անկեղծ ու բաց: Դաշնակցության մասով ասեմ, որ, ի տարբերություն այլ՝ մեծ-մեծ խոսող քաղաքական ուժերի, ներկա ենք գտնվելու 2000 ընտրատեղամասում: Մենք բոլոր տեղերում ներկա ենք լինելու և վերահսկելու ենք, որ այս քվեարկությունը լինի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- ասաց Ռուստամյանը: