|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Mercedes-Benz C200» մակնիշի 34 QV 470 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից բախվել, բլրակին և հայտնվել ճահճում. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և դուրս բերել երթևեկելի հատված: