կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 10:30
Հասարակություն

Շտապ օգնության մեքենան և ''Մերսեդես''-ն իրար են բախվել

Շտապ օգնության մեքենան և ''Մերսեդես''-ն իրար են բախվել

Ապրիլի 19-ին` ժամը 23.56-ին ,ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 և «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 1980 թ. ծնված Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը և վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: