|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հունիսի 3-ին, ժամը 01:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ Ջրաբեր գյուղի սկզբնամասում, բեռնատարն արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը:
***
Հունիսի 3-ին, ժամը 01:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:
***
Հունիսի 3-ին, ժամը 00:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ճահիճներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 4-րդ կմ-ին հարակից ճահճից արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: